«Ժառանգություն»-ն ու կրպակատերերը հանդիպել են մարդու իրավունքների պաշտպանի հետ

«Ժառանգություն»-ն ու կրպակատերերը հանդիպել են մարդու իրավունքների  պաշտպանի հետ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, կուսակցության երիտասարդական թևի բազմաթիվ ներկայացուցիչներ ապամոնտաժման սպառնալիքի տակ հայտնված կրպակատերերի հետ միասին այսօր հավաքվել են կառավարության շենքի դիմաց:

Կրպակատերերը «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների ուղեկցությամբ երթով քայլել են դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ կայացել է նրանց ու մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հանդիպումը: Կրպակատերերը Անդրեասյանին հանձնել են իրենց դիմումը, որով խնդրում են` 1. թույլ չտալ ապամոնտաժել իրենց աշխատավայրերը և օգնել դուրս գալ այս ծանր իրավիճակից, 2. ուսումնասիրել կրպակների ապամոնտաժման կապակցությամբ Երևանի քաղաքային իշխանությունների կայացրած բանավոր ու գրավոր բոլոր որոշումների, գործողությունների օրինականությունը` մարդու իրավունքների հարգման ու պաշտպանության տեսանկյունից և հանդես գալ պաշտոնական դիրքորոշում-հայտարարությամբ, 3. վիճարկել այդ որոշումների սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում, 4. հասարակության այս խմբի ոտնահարված իրավունքներին անդրադառնալ տարեկան զեկույցում, իսկ ավելի նախընտրելի է` արտահերթ զեկույցում, քանի որ խոսքը վերաբերում է մի քանի հազար մարդկանց իրավունքներին ու ճակատագրերին:

Կ.Անդրեասյանը հայտնել է, որ օգոստոսի 16-ի իր հայտարությունը գնահատական է տալիս Փափազյան փողոցի կրպակների ապամոնտաժման ժամանակ քաղաքապետարանի ու ոստիկանության գործողություններին: Քաղաքային իշխանությունների որոշումները ՍԴ-ում բողոքարկելու կապակցությամբ նա ասել է, որ ժամանակ է պետք դրա իրավական հիմքերն ուսումնասիրելու համար:

Վաղն առավոտյան՝ ժամը 10:30-ին, կրպակատերերը «Ժառանգության» պատգամավորների ու ներկայացուցիչների հետ միասին հավաքվելու են Մյասնիկյանի արձանի մոտ, որպեսզի Երևանի ավագանու բոլոր անդամներին փոխանցեն հարյուրավոր ստորագրությամբ 50-ից ավելի նամակներ, որոնցով պահանջում են հրավիրել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ` կրպակների ապամոնտաժման, վարձակալության պայմանագրերի երկարացման և առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

4  11.08.11 - Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում շարունակվում են կրպակների ապամոնտաժման աշխատանքները
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---