Գարեգին Բ. Հայաստանը և Սփյուռքը միասին պետք է հաղթահարեն առկա խնդիրները

Գարեգին Բ. Հայաստանը և Սփյուռքը միասին պետք է հաղթահարեն առկա խնդիրները

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում մեկնարկել է Համահայկական համաժողովը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին:

Իր ելույթում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն անդրադարձել է Հայաստանի և սփյուռքի հարաբերություններում առկա խնդիրներին: «Մենք պետք է միասնական մտածողություն ստեղծենք, այլ ոչ թե միայն նման միջոցառումներ կազմակերպենք»,- ասել է նա: Միաժամանակ, նա բարձր է գնահատել համաժողովի նշանակությունը, նշելով, որ հայ հասարակությունը պետք է ակտիվացնի կապերը քաղաքացիական հարաբերությունների մակարդակով:

Արամ Ա-ի խոսքով, Սփյուռքը պետք է մեծ դեր խաղա` աջակցելով Հայաստանին այնպիսի խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են կոռուպցիան, կենսամակարդակի բարելավումը, ինչպես նաև Արցախում հաղթանակի ամրապնդումը:

Իր հերթին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ողջունել է ներկաներին` բարձր գնահատելով սփյուռքի հետ կապը և Հայաստանում կյանքի բարելավման համար պայքարը:

Համաժողովին ներկա են 550 մասնակիցներ 46 երկրներից, ինչպես նաև ներկայացված են 151 կազմակերպություններ:

7  19.09.11 - Մեկնարկեց Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---