Կարինե Նալչաջյան. Հայ հանրության շրջանում վտանգավոր կարծիք է ձևավորվել, որ երիտասարդները Հայաստանում ապագա չունեն![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայ հասարակության շրջանում ձևավորվել է կարծիք, որ երիտասարդները մեր երկրում ապագա չունեն»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքով, այդ գաղափարի զարգացումը վտանգավոր է, քանի որ կարող է կարծրատիպ դառնալ: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման մտածողություն հանրությունը չունենա»,- ասել է նա: Նրա խոսքով, նման մտքեր կարող են լինել մարդու մոտ սեփական երկրում աշխատելու սահմանափակ հնարավորությունների պատճառով: «Շատերը կարծում են, որ արտերկրում ավելիին են հասնելու, քան հայրենիքում: Սակայն չպետք է մոռանալ, որ արտասահմանն արտասահման է մնում և երբեք տուն չի դառնա»,- ընդգծել է նա: Սակայն Նալչաջյանն արտաքին աշխարհի «մատչելիությունը» մարդկանց համար վտանգավոր է համարել, քանի որ դա սպառնալիքի տակ է դնում ազգային ինքնությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |