Արտաշատի «Բերքի տոնը» առաջնորդվում էր «նայեք, բայց ձեռք մի տվեք» կարգախոսով

Արտաշատի «Բերքի տոնը» առաջնորդվում էր «նայեք, բայց ձեռք մի տվեք» կարգախոսով

PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 15-ին Արտաշատ քաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված միջոցառումների շարքում էր մարզային «Բերքի տոն 2011»-ը: Արարատի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ներկայացուցիչները տոնի մասնակիցներին ներկայացրեցին իրենց աշխատանքի արդյունքները. սակայն, միայն ներկայացրեցին: Ըստ ավանդույթի, նման ցուցահանդեսները ուղեկցվում են նաև համտեսով: Ըստ նախատեսվածի, այստեղ ևս պետք է լիներ համտեսի արարողություն: Սակայն մարզի ներկայացուցիչների մեծ մասը իր տաղավարում առաջնորդվում էր «նայեք, բայց ձեռք մի տվեք» կարգախոսով: Բոլոր տաղավարներում սնունդը մնաց գրեթե սկզբնական ձևով:

Հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցչին բավական մեծ ժամանակ է պահանջվել համոզելու տաղավարի տիրոջը, նկարահանման համար մեկ փոքրիկ կտոր ուտելիք տրամադրել: Տաղավարի տերը դա պատճառաբանում էր ՀՀ նախագահի այցով, իբր «նախագահը գնա, նոր»: Այնուամենայնիվ, նախագահի Ցուցահանդեսից դուրս գալուց հետո տաղավաարները իրոք որ դատարկվեցին: Ցուցահանդեսի գեղագիտորեն ձևավորված նմուշները ինչպես տերերը բերել էին, այդպես էլ ետ տարան, կամ բաժանեցին իրենց հարազատներին:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
14  15.10.11 - Արտաշատում տեղի ունեցավ մայրաքաղաքի հիմնադրման 2200-ամյակին նվիրված միջոցառում
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---