Սողանքային գոտիները կազմում են Հայաստանի ընդհանուր տարածքի 4,1 տոկոսը![]() ![]() PanARMENIAN.Net - Սողանքային տարածքները կաղմում են Հայաստանի ընդհանուր տարածքի 4,1 տոկոսը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության փոխտնօրեն Վրեժ Գաբրիելյանը: Ըստ նրա, այսօր Հայաստանում կա 131 ակտիվ սողանքային գոտի: Բացի այդ, Գաբրիելյանը հայտնել է, որ աէրոֆոտոնկարահանման արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարբեր մարզերում, այդ թվում Երևանում, կա 2504 սողանքային գոտի: Նա ասել է, որ կառավարությունը 2007թ. սողանքների դեմ պայքարի ծրագիր է ընդունել: Նրա խոսքով, թեև դա մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում, որոշակի քայլեր ձեռնարկվում են: Հոկտեմբերի 2-ին ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |