Ռուբեն Հախվերդյան. Հայ հասարակությունը հետամնաց է

Ռուբեն Հախվերդյան. Հայ հասարակությունը հետամնաց է

PanARMENIAN.Net - Հայտնի երգիչ Ռուբեն Հախվերդյանը գտնում է, որ Հայաստանում մեծագույն խնդիրը էկոլոգիան է: Երգչի խոսքով հայերը հետամնաց հասարակություն են, և չեն կարող նման հարցերի մասին մտածել «Սևանա լիճը, որ մեր խմելու ջրի մեծագույն պաշարն է, ճահիճ է դառնում: Ձկներն էլ շուտով կվերանան ու գորտերը կապրեն», լրագրողների հետ զրույցում ասաց Հախվերդյանը: Ամեն ինչի խնդիրը Հախվերդյանը տեսնում է տգիտության մեջ: Ըստ նրա, տգիտության արդյունք են նաև աղանդները, միասեռականությունը: Բանախոսի կարծիքով այժմյան քաղաքական և հասարակական գործիչներն առաջնորդվում են Слава КПСС կարգախոսով, որը վերածվել է «Հայաստանը դու ես» կարգախոսի:

Ինչ վերաբերում է հայրենադարձ «արվեստագետներին», Հախվերդյանը կարծում է, որ նրանք պարզապես հաջողություն չեն ունեցել արտերկրում, դրա պատճառով են վերադարձել: Այնուամենայնիվ, Հախվերդյանը չի մեղադրում Հայաստանը լքողներին, ասելով, որ Հայաստանում սիրված գործով զբաղվողները սովից կմահանան` հատկապես գիտնականները:

4  24.10.11 - Երաժիշտ Ռուբեն Հախվերդյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---