Վարդգես Գասպարին բազմաթիվ խնդրանքներով դադարեցրել է իր պառկած բողոքի ակցիան![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Վարդգես Գասպարին, զինվելով «Արյունոտ 10-ամյակ. հոկտեմբերի 27-ից մարտի 1» ցուցապաստառով, բողոքի պառկած ակցիա է անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ, բայց բազմաթիվ մարդկանց խնդրանքով դադարեցրել է իր ակցիան։ Ինչպես հայտարարել է լրագրողներին Գասպարին, բողոքով նա կատարել է իր պարտքը և պաշտպանել հայոց բանակի զինվորների իրավունքները։ Գասպարին նաև նշել է, որ նա ընդամենը միլիոնավոր մարդկանցից մեկն է, որին անհանգստացնում է այդ հարցը։ Երբ նրան հաղորդել են, որ նրա կողմնակիցներից մեկին ձերբակալել են այն բանի համար, որ նա ոստիկանության աշխատողներին «սրիկաներ» է անվանել, Գասպարին կանգնել է ոստիկանության աշխատողներից մեկի դիմաց և Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին անվանել է «լկտի», նշելով, որ իրենք շարունակելու են «նրանց անվանել իսկական անուններով»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |