Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվել են բնապահպանները

Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվել են բնապահպանները

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի դիմաց սկսում են հավաքվել Մաշտոցի պողոտայի հարակից այգում կրպակների շինարարության դեմ պայքարող բնապահպան-ակտիվիստները: Նրանց թիվը դեռևս հասնում է 30-ի և նրանց հավելյալ խմբեր են միանում: Ցույցը հսկում են մոտ 10-15 ոստիկաններ:

«Ես այսօր այստեղ անձնական կռիվ եմ տանում: Այդ այգին շատ-շատ եմ սիրում, և թող չասեն, թե կանաչ գոտի չէր, այգի չէր: Այնտեղ աղմուկ չկար, առևտուր չկար ու հանգստալանու համար կենտրոնի ամենահարմար տեղերից մեկն էր: Ես պայքարում եմ իմ հիշողությունների ու ապագա լավ պահերի համար»,- ասաց ակտիվիստնրից Լիլիթ Նաիրուհի Ղազարյանը:

Նա նաև նշեց, որ ակտիվիստներին այժմ չեն թողնում մոտենալ Մաշտոցի այգում կառուցվող կրպակներին. «1000 ու մի նորմի խախտում կա, ու իրենք իրավունք չունեին վերսկսել շինարարությունը: Քաղաքապետարանը չեկավ մեր հետ հանդիպման: Մենք ենք եկել մեզ բավարար պատասխան ստանալու համար, տեսնենք ինչպես կարծագանքի...»

Այս պահին քաղաքապետարանի դիմացի ցուցարարներին են մոտենում Մաշտոցի այգու ցուցարարները՝ «Կանաչ, մաքուր Երևան» կոչերով: Նրանք մոտ 50-60 հոգի են և իրենց հետ ունեն բազմաթիվ պաստառներ, որոնցից մեկի վրա, օրինակ, գրված է «Վերացերե՛ք ձեր կրպակները Մաշտոցի այգուց»

8  20.02.12 - Մաշտոցի պողոտայի հարակից այգում կրպակների շինարարության դեմ պայքարող ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---