Սերգեյ Մակարյանը ցուցարարներին. Որքան էլ սպասեք, մեկ է քաղաքապետը ձեզ ընդառաջ դուրս չի գալու![]() ![]() PanARMENIAN.Net - Քիչ առաջ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը դուրս եկավ ցուցարարների մոտ և ասաց, թե՝ «հիմա քաղաքապետն ազատ չէ և չի կարող ձեզ ընդառաջ գալ», իսկ ցուցարարներն էլ ասացին, որ եթե գոնե 1 րոպեով Տարոն Մարգարյանը դուրս չգա, իրենք չեն հեռանալու: Ցուցարարները Մակարյանի միջոցով քաղաքապետին փոխանցեցին նամակ, որում կետ առ կետ նշված է՝ ինչու է Մաշտոցի պողոտայի այգու շինարարությունն անօրինական. «Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այգու կառուցապատման ողջ գոծընթացը և վերադարձնել հանրային տարածքը: Պահանջում ենք, որ ձեր առևտրայն գործունեություն իրականացնելու համար ընտրեք ոչ հանրային տարածք»,- խոսեց ցուցարարներից մեկը: «Պահանջում ենք, պահանջում ենք» վանկարկում են ցուցարարները: Մակարյանը ցուցարարներին ասաց, որ որքան էլ սպասեն, մեկ է քաղաքապետը նրանց ընդառաջ դուրս չի գալու, բայց ամեն դեպքում նրան կփոխանցի, որ իրեն սպասում են: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը նշեց. «Մենք եկել ենք մեր արդար պահանջով: Մեզանից թաքուն մտել են մեր հանրային այգին, որը մենք սիրում ենք: Մենք հայտնաբերել ենք թույլատրված օրենսդրական, քաղաքաշինական բոլոր խախտումները և նոր վերլուծություններ ենք բերել ու փոխանցեցինք քաղաքապետին: Փոխանցեցինք նաև ստորագրությունները և խնդրեցինք, որ իջնի մեզ հետ խոսի և որ ամենակարևորն է, մենք՝ որպես Երևանի հանրություն, պահանջում ենք դադարեցնել և հանել այնտեղից այդ ամբողջ տաղավարային թուրիմացությունը...»: Ոստիկանները, իրենց հերթին, հորդորում են ցուցարարներին ու լրագրողներին ազատել քաղաքապետարանի աստիճանները և մի քիչ նեքևում հավաքվել՝ ազատելով քաղաքապետարանի մուտքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |