Մաշտոցի պողոտայի այգում ակտիվիստները ներս չեն թողել կրպակների համար հիմնակմախքով և ապակիներով մեքենաները 20 փետրվարի 2012 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայի այգում ակտիվիստները շարունակում են խոչընդոտել շինարարությանը: Այդպես, ակտիվիստները ներս չեն թողել կրպակների համար հիմնակմախքով և ապակիներով մեքենաները: Ինչպես հաղորդել է PanARMEIAN.Net-ի թղթակիցը, մեքենաները ստիպված են եղել հեռանալ շինհրապարակից: Փետրվարի 20-ին հայ բնապահպան-ակտիվիստները, որոնք հանդես են գալիս Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ, հավաքվեցին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց` պահանջելով դադարեցնել շինարարությունն ու հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրանց այդ պահանջը մերժվեց, և ակտիվիստները վերադարձան Մաշտոցի այգի` դիրքեր զբաղեցնելով շինհրապարակում: Ակտիվիստները կոտրել են ցանկապատն ու մտել կրպակների մեջ: Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը դիմել է ցուցարարներին. «ՀՀ Ոստիկանությունը, առաջնորդվելով «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով, պարտավոր է օրինական շինարարության պահպանման համար համապատասխան միջոցներ ձեռնարկել, ինչպես նաև ապահովել ակցիայի մասնակիցների խաղաղ ցույցի իրավունքը: Բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է գիտակցել, որ շինարարական աշխատանքներին խոչընդոտելը հակասում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքին»: Իրադրությունը ներկա պահին բավականին լարված է, ակտիվիստները չեն պատրաստվում լքել Մաշտոցի այգու շինհրապարակը:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |