Մարկոս Պիզզելլի. Ինձ բրազիլացի չեմ համարում, հայ եմ11 հոկտեմբերի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին ՀՖՖ-ի հետ զրույցում խոսել է հավաքականում անցկացրած 11 տարվա մասին՝ նշելով, որ Հայաստանում իրեն շատ լավ է զգում: «Բոլորն էլ գիտեն, որ ես ինձ որպես բրազիլացի չեմ հաշվում, որպես հայ եմ ինձ հաշվում: Հայաստանն ինձ շատ բան է տվել, հայ մարդիկ ինձ շատ են օգնել: Նման բաները մինչև մահ մոռանալ չեմ կարող»,- ասել է Պիզզելլին: Խոսելով հավաքականում անցկացրած տարիների մասին՝ ֆուտբոլիստը նշել է, որ չէր սպասում, թե այդքան երկար կշարունակի խաղալ և կարծում էր, որ մեկ կամ երկու տարի անց իրեն կփոխարինեն: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաև հիշել է Մոլդովայի դեմ 2008-ին անցկացրած առաջին խաղը և այդ խաղում իր խփած առաջին գոլը: Պիզզելլին առանձնացրել է իր կարծիքով լավագույն հայ ֆուտբոլիստների եռյակը՝ Արազ Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան ու Յուրա Մովսիսյան: Մարկոս Պիզզելլին ծնվել է 1984-ին Բրազիլիայում: Այժմ նա ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականում և ղազախական «Ակտոբե» թիմում: Հայաստանում ֆուտբոլային կարիերան Պիզզելլին սկսել է 2006-ից՝ Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |