Ռ.Քոչարյան. Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու փորձերը «ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում վերջին տարիներին նոր խաղացողներ են հայտնվել, սակայն տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու փորձերը «ոչ մի լավ բանի չեն հանգեցնի», հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հանդես գալով «Ալեքսանդրովի ինստիտուտում» դասախոսությամբ իր երկրի եւ ընդհանուր առմամբ կովկասյան տարածաշրջանի կյանքի մասին:



«Ռուսաստանի դերի գնահատականը տարածաշրջանում կարող է տարբեր լինել: Սակայն օգտակար կլիներ չսրել իրավիճակը եւ դուրս չմղել այն երկրին, որն այդ տարածաշրջանում փորձ ու ազդեցություն ունի»: «Մեզ համար Ռուսաստանը կայունացնող գործոն է»,-ընդգծել է Հայաստանի նախագահը: Ընդ որում նա նշել է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի փոխարինի Խորհրդային Միությանը եւ իշխող դեր չի տանի»:



Անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին` Ռ.Քոչարյանը «լավ զարգացած է» անվանել դրանք եւ նշել է, որ նրանք ներառում են «եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը, եւ տնտեսությունը, եւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը»: Նրա խոսքերով, Ռուսաստանը դառնում է խոշորագույն ներդնողը Հայաստանում: «Երկկողմ հարաբերություններում ամեն ինչ բավականաչափ դրական է ընթանում»,-փաստել է Հայաստանի նախագահը: Դրա յուրօրինակ հաստատումն էր նրա ելույթը Հելսինկիում` պաշտոնական ելույթը նա ընթերցեց անգլերեն, իսկ մասնակիցների` Ֆինլանդիայի գիտական հանրության, Ֆինլանդիայում հայ համայնքի ներկայացուցիչների, լրագրողների հարցերին պատասխանեց ռուսերեն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---