Աշխարհի ամենաթանկ քաղաքը Սինգապուրն է

Աշխարհի ամենաթանկ քաղաքը Սինգապուրն է

PanARMENIAN.Net - Սինգապուրը 5-րդ անգամ անընդմեջ գլխավորում է ապրուստի համար աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը The Economist Group-ի վրա հղումով, որն էլ կազմել է վարկանիշը:

Ցանկը կազմելիս որպես հիմք է ընդունվել կյանքի մակարդակը Նյու Յորքում: Առավել թանկ քաղաքների ցանկում Սինգապուրից բացի ընդգրկվել են Փարիզը, Ցյուրիխը, Հոնկոնգը, Օսլոն, Ժնևը, Սեուլը, Կոպենհագենը, Թել Ավիվն ու Սիդնեյը:

Ընդամենը ցանկում 133 քաղաք կա: Ամենաէժան քաղաքների թվում են Դամասկոսը, Կարակասը և Ալմաթին:

Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը 2017-ին բարելավել են տեղը վարկանիշում 6 կետով և 12-րդ ու 14-րդ տեղերում են՝ ըստ վերլուծաբանների, պատճառը ռուբլու կայունացումն է, գրում է ՏԱՍՍ-ը:

Առաջին 10-յակում ԱՄՆ ոչ մի քաղաք չկա՝ Նյու Յորքն ու Լոս Անջելեսը 13-րդ և 14-րդ տեղերում են համապատասխանաբար՝ դա կապում են դոլարի փոխարժեքի անկման հետ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---