Ադրբեջանում ապամոնտաժել են երկրի գլխավոր դրոշը. Անկայուն էր

Ադրբեջանում ապամոնտաժել են երկրի գլխավոր դրոշը. Անկայուն էր

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ապամոնտաժել են Բաքվի Պետական դրոշի հրապարակում կանգնեցված երկրի գլխավոր և ամենամեծ դրոշը: «Դրոշի ձողի ապամոնտաժումը Պետական դրոշի հրապարակում կապված է ուժեղ քամու պայմաններում կայունության հետ»,-հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը:

Ադրբեջանի գլխավոր դրոշը բազմիցս չի դիմացել քամուն և պատառոտվել է:

2007-ի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Բաքվի պետական դրոշի հրապարակի հիմնարկեքը, որտեղ տեղադրվեց Ադրբեջանի ամենամեծ դրոշը: Հրապարակի կառուցման համար ծախսվել է 35 մլն դոլար Ադրբեջանի պետբյուջեից:

Ըստ Շարիֆովի, թերությունների պատճառը գործարանում պատրաստման ժամանակ թույլ տված սխալներն են, հայտնում է Haqqin.az-ը:

«Ուստի, հրավիրվեցին օտարերկրյա մասնագետներ և դրոշի ձողն ապամոնտաժվեց: Այլ տեղեկատվության չեմ տիրապետում, քանի որ այդ հարցով այլ մարդիկ են զբաղվել»,-ասել է նա:

2016-ի մայիսի 19-ին 17:30-ին մոտ Ադրբեջանի գլխավոր դրոշն արդեն որերորդ անգամ չի դիմացել քամուն և պատառոտվել է: 2014-ի հունիսի լույս 22-ի գիշերը բարձրացած փոթորիկը, որը չդադարեց ամբողջ օրը, պատառոտեց Ադրբեջանի գլխավոր դրոշը Բաքվի դրոշի հրապարակում: Ինչպես ասվեց այդ ժամանակ, չնայած «երկրորդ միջադեպի» մասին հաղորդագրություններին, սա, առնվազն, արդեն վեցերորդ նման միջադեպն էր կապված հսկայական դրոշի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---