Ադրբեջանն ամերիկյան արտադրության ուղղաթիռներ է գնել22 հունիսի 2018 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական օդուժը համալրվել է ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներով։ Ուղղաթիռները տեսանկարահանվել են երկրի օդային տարածքում թռիչքներ իրականացնելիս և, ինչպես սպասվում է, պաշտոնապես կցուցադրվեն հունիսի 26-ին Բաքվում սպասվող զորահանդեսի ժամանակ, հայտնում է Defence Blog-ը։ ԱՄՆ կոնգրեսի ազատությանն աջակցության բանաձևի 907-րդ ենթաբաժինն արգելում է Բաքվին ամերիկյան զենք-զինամթերք վաճառելը մինչև ՀՀ ու ԼՂ շրջափակման ավարտը։ Հնարավոր է, երկիրը ձեռք է բերել ուղղաթիռները երրորդ երկրներից։ Bell-412-ը երկու շարժիչով ուղղաթիռ է, որը կարող է կիրառվել, թե քաղաքացիական, թե մարտական նպատակներով։ Այն ոչ ռուսական արտադրության առաջին ուղղաթիռն է Ադրբեջանի օդուժում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |