Ադրբեջանը պաշտոնապես ցուցադրել է իսրայելական Heron ԱԹՍ-ները26 հունիսի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Բաքվում կայացած ադրբեջանական ԶՈւ 100-ամյակին նվիրված ռազմական զորահանդեսի ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է իսրայելական արտադրության Heron անօդաչու թռչող սարք: Israel Aerospace Industries ընկերության արտադրած ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական տվյալների հավաքման և փոխանցման համար: 2016 թվականի «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալների համաձայն, Ադրբեջանը Իսրայելից գնել է Heron-1 տիպի 16 սարք $300 մլն-ով, այս տվյալները ոչ պաշտոնապես հաստատվել են նախկինում, սակայն սարքը պաշտոնապես ցուցադրվել է առաջին անգամ:
2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր են կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |