Ադրբեջանի նպատակը Հայաստանի լիարժեք մեկուսացումն է 7 մայիսի 2008 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը այսօրվա դրությամբ դառնում է մի պետություն, որը մշակում է ոչ միայն կովկասյան, այլ նաեւ մերձավոր արեւելյան տարածաշրջաններում իր ազդեցության ամրապնդման նպատակներն ու խնդիրները: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, Իրանի հարցում Ադրբեջանը միշտ վարել է զգուշավոր եւ հավասարակշիռ քաղաքականություն, միաժամանակ, հմտորեն օգտագործելով այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի: հարցը, որը Վաշինգտոնի որոշա ռազմաքաղաքական շրջանակներների համար, որոնք Իրանի դեմ համակամարտության կողմնակից են, ընկալվում էր որպես Թեհրանի դեմ պլացդարմ: «Ավելին, Բաքուն, ոչ առանց արեւմտյան մասնագետների Թուրքիայից, կարողանում է ազդել Իրանի հյուսիսի թրքալեզու բնակչության վրա, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել Իրանի թրքալեզու բնակչության «ադրբեջանականությունը» եւ պետության պառակտման պատճառ դառնալ: Դրան է բացահայտորեն ձգտում Բաքուն: Էներգահաղորդակցային նախագծերում Բաքուն ձգտում է համագործակցել Իրանի հետ, ցանկանալով մեկուսացնել բոլոր նման նախագծերից Հայաստանը»,- ասել է Աբրահամյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |