Վրաստանի հայերը վրացի պատգամավորին նվիրել են քարանաձավային հասարակարգ վերադառնալու խորհրդանիշ` նեանդերթալացու արձան

PanARMENIAN.Net - Թբիլիսյան Հայերի Համագումարն (ԹՀՀ) իր վրդովմունքն է հայտնել Հայաստանի վարչապետի` Հայաստանի եւ Վրաստանի այլ պաշտոնական եւ ոչ պաշտոնական անձանց ուղեկցությամբ հայկական Նորաշեն եկեղեցի (Թբիլիսի) այցելելու առնչությամբ Ջոնդի Բագատուրիայի անսկզբունքային եւ անպատասխանատու արտահայտությունների վերաբերյալ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԹՀՀ-ում, դրա հետ կապված Համագումարը անվանապես դիմել է Վրաստանի խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավորին` պահանջելով գնահատական տալ իրենց գործընկերոջ գործողություններին, ինչպես նաեւ այսուհետ մեծ ուշադրություն դարձնել հատկապես իրենց գործըկերների կողմից միջկրոնական եւ միջէթնիկական թեմաները շահարկելու փորձերին: Համագումարի անդամները նաեւ պատգամավոր Բագատուրիային ուղարկել են նեանդերթալացու արձան, որը խորհրդանշում է վերադարձը քարանաձավային հասարակարգ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---