Չի կարելի թույլ տալ, որ Թուրքիան խմբագրի պատմությունը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական խորհրդի (ACA) ներկայացուցիչները հանդիպել են կոնգրեսական Ադամ Շիֆի հետ: Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանն, հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր, վերջին զարգացումները հայ-թուրքական հարաբերություններում եւ Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցում: ACA-ի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել եւ բարձր են գնահատել Ադամ Շիֆի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությանն աջակցելու հարցում: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, կոնգրեսականը հաստատել է իր դիրքորոշումը:



«Ես ողջունում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ հուսով եմ, որ բանակցությունների արդյունքում առաջիկայում սահմանը կբացվի եւ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Երեւանի ու Անկարայի միջեւ: Սակայն միեւնույն ժամանակ ես լուրջ մտահոգություններ ունեմ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ»,-հայտարարել է Ադամ Շիֆը:



Ամերիկացի կոնգրեսականը հայտարարել է, որ խորապես հիասթափված է այն փաստից, որ արձանագրություններում ասվում է 1915-23թթ. իրադարձությունների ուսումնասիրության նպատակով պատմական հանաձնաժողովի ստեղծման մասին: «Չի կարելի թույլ տալ, որպեսզի Թուրքիան խմբագրի պատմությունը եւ դա լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գինը»,-ասել է Ադամ Շիֆը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---