ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ

PanARMENIAN.Net - Ադրբեւանի մաքսային կոմիտեի նախագահ Սալիմ Մուսլյումովը հաստատել է, որ Բաքվի շուկաներ առաքվում են հայկական արտադրության ապրանքներ: Նրա խոսքերով` Ադրբեջան հայկական ապրանքների մուտքը կանխարգելու համար անհրաժեշտ է տեղադրել ուղարկող երկրի ստուգման համակարգ, ինչը անհնար է թվում ներկա պայմաններում: Մուսլյումովը հավաստիացրել է, որ մասնավոր ներկրողների կողմից բերվող հայկական ապրանքների հոսքը այդքան էլ մեծ չէ, եւ հարկ չկա անհանգստանալ այն պատճառով, որ ադրբեջանցիները նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---