IzRus. Իսրայելի պրոֆեսորական կազմը պահանջում է ընդունել Հայոց ցեղասպանությունը 9 հունիսի 2010 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Մենք այլևս ոչ մի շահ չունենք, որը կարող է խանգարել Հայոց ցեղասպանության հարցում մեր դիրքորոշմանը», - նշվում է Իսրայելի վարչապետին ուղղված նամակում: Բար Իլանի և Ջորջթաունի համալսարանների իսրայելցի պրոֆեսորները դիմել են Բենիամին Նեթանյահուին` պահանջելով ընդունել թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանությունը նաև Անկարայից պահանջել դադարեցնել Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը; «Իսրայել Հայոմ» թերթը գրում է, որ Բար Իլան համալսարանի պրոֆեսորներ Յոսկ Կացը, Դավիթ Ցուրիելը, Յակոբ Կացը և Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Օֆեր Իսրայելին նամակ են հղել վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Նրանք պահանջում են մի շարք միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, որպեսզի պատժեն նրան` Իսրայելի դեմ երեսպաշտական հարձակումների համար: «Թուրքիայի իշխանությունները, չնայած ստորագրված համաձայնագրերին, որոշել են միավորվել Իսրայելի ամենաոխերիմ թշնամիների հետ, որոնք կոչ են անում մեզ ոչնչացնել: Եկել է անսահմանափակ գործելու ժամանակը: Նախ` Իսրայելի կառավարությունը կարող է հրապարակայնորեն աջակցել հայերի պահանջին` թուրքերի իրագործած ցեղասպանության ճանաչման հարցում: Մենք այլևս որևէ շահ չունենք, որը կարող է խանգարել Հայոց ցեղասպանության հարցում մեր դիրքորոշմանը, և վերջապես, Իսրայելի կառավարությունը կարող է ընդունել բարոյապես ճիշտ որոշում այդ հարցում` Թուրքիային ստիպելով ընդունել իր պատասխանատվությունը», - նշվում է նամակում: Բացի այդ, պրոֆեսորների կարծիքով, պետք է Թուրքիայից պահանջել, որպեսզի Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման հարցում փոխզիջման գնան: Նամակի հեղինակները չեն մոռացել նաև քրդերին`պետք է աջակցել նրանց այն ակնկալիքներին, որոնք վերաբերում են Թուրքիայի հարավ-արևելքում ազգային ինքնավարության ստեղծմանը: Նամակում նշվում է նաև, որ պաշտոնական Իսրայելը պետք է խաղը վարի այն սկզբունքներով, ինչ որ թելադրում է Անկարան` Free Gaza նավատորմի սադրանքը կազմակերպելով: «Այսպիսով, մենք ցույց կտանք Թուրքիայի և այն երկրների երեսպաշտությունը, որոնք իրենց հռչակում են Մերձավոր Արևելքում «խաղաղության համար պայքարողներ», - գրում են պրոֆեսորները: Այս մասին հաղորդում է IzRus-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |