Ստամբուլում սկսվել է հերթական դատավարությունը Հրանտ Դինքի սպանության գործով

Ստամբուլում սկսվել է հերթական դատավարությունը Հրանտ Դինքի սպանության գործով

PanARMENIAN.Net - Ստամբուլում սկսվել է հերթական դատավարությունը «Ակոս» հայ-թուրքական թերքի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Բեշիկթաշ հրապարակում հավաքվել է «Հրանտ Դինքի ընկերները» նախաձեռնոր խումբը, որի անդամները պահանջում են դատել հանցագործության իսկական պատվիրատուներին և կատարողներին:

Դինքի սպանության գործով անցնում է 20 կասկածյալ, այդ թվում` Օգյուն Սամաստը, Էրհան Թունչելը, Յասին Հայալը: Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` իր թերթի խմբագրության առջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---