Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի հայցը Թուրքիայի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի հայցը Թուրքիայի դեմ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի հայցը Թուրքիայի դեմ: Դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել նրանում, որ նա պատշաճ կերպով չի ապահովել Հրանտ Դինքի ընտանիքի անվտանգությունը բազմաթիվ սպառնալիքներից և Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով մեղադրանքից հետո: Դատարանը դատապարտել է Թուրքիային Հրանտ Դինքի սպանության հետաքննության անարդյունավետության համար:

Դեռևս կյանքի օրոք հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն անհիմն կերպով մեղադրվել էր թուրքական նույնականությունը վիրավորելու մեջ Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի նշաններով: Մահվանից մեկ շաբաթ առաջ նա դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան թուրքական դատարանի որոշումը վիճարկելու համար: Դինքի մահվանից հետո նրա ընտանիքը հայց է ներկայացրել թուրքական իշխանությունների դեմ այն մեղադրանքով, որ նրանք չեն կանխարգելել Դինքի սպանությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է հրապարակել Դինքի ընտանիքի հայցի վերաբերյալ ամբողջական որոշումը սեպտեմբերի սկզբին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---