Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանը չի մասնակցի27 օգոստոսի 2010 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-17-ին Հայաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանը չի մասնակցի, հաղորդել են Ադրբեջանի ՊՆ-ից: «Մենք կտրականապես հայտարարում ենք, որ մեր զինծառայողները չեն մասնակցելու Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին», - հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության աշխատակիցը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերն այն մասին, որ Ադրբեջանը մասնակիորեն մասնակցելու է Հայաստանում տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին: Այս մասին հաղորդել է Informer.az-ը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարելով, որ իր երկիրը մասնակցելու է Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, նշել էր, որ դրանց մասնակիորեն մասնակցելու է նաև Ադրբեջանը: Սեպտեմբերի 11-17-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզնի քաղաքում անցկացվելու է «Հայաստան-2010» խորագրով ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որն ուղղված է լինելու տարերային աղետների հետևանքների վերացմանը: Եվրատլանտյան միության գործընկեր և Միջերկրածովյան երկխոսության 15 երկիր, ինչպես նաև 11 այլ երկրներ իրենց սպաներին գործուղելու են զորավարժություններին մասնակցելու: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |