Հրանտ Դինքին պատրաստվում էր սպանել թուրքական մաֆիան, բայց նրա միջոցները չբավականացրեցին

Հրանտ Դինքին պատրաստվում էր սպանել թուրքական մաֆիան, բայց նրա միջոցները չբավականացրեցին

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանությունից 5 ամիս առաջ նա դարձել էր թուրքական մաֆիայի թիրախը: Ինչպես գրում է թուրքական Taraf թերթը, թուրքական մաֆիայի պարագլուխներից մեկը՝ Այվազ Քորմակզը Դինքի սպանությունից մի քանի ամիս առաջ առաջարկել էր ոչնչացնել Դինքին 100 հազար թուրքական լիրի դիմաց՝ (70 հազար դոլար), սակայն դա չիրականացվեց ֆինանսական դժվարությունների պատճառով:

«Դինքի սպանությունից հետո, Քորմակզի մասին ինձ բանտում ասացին հետևյալը. Մեթին, եղբայր, քեզ բարևում է մեր ավագ եղբայր Այվազը: Ասում է, որ դու խելք հավաքես և բերանդ փակ պահես: Այդպես ավելի լավ կլինի քո ընտանիքի համար, շուտով կհասկանաս մեր նախազգուշացումների լրջությունը»,-ասել է կասկածյալ Մեթին Դողանը Ստամբուլի քրեական գործերի քաղաքական դատարանում ընթացող լսումների ժամանակ:

Ըստ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինի, նոր մանրամասներն անհայտ էին և դրանք հարկավոր էր հետաքննել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---