Մեհմեդ Ալի Բիրանդ. Թուրքիայի կառավարությունը կարող էր պաշտպանել Դինքին ու կանխել հանցագործությունը

Մեհմեդ Ալի Բիրանդ. Թուրքիայի կառավարությունը կարող էր պաշտպանել Դինքին ու կանխել հանցագործությունը

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանությունից ուղիղ 4 տարի է անցել: Թուրքիայի կառավարությունը կարող էր պաշտպանել Դինքին ու կանխել հանցագործությունը, սակայն չարեց դա: Այդ մասին «Միլիեթ» թուրքական թերթում գրում է CNN Turk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը: «Սակայն նա հայ էր և անպաշտպան մնաց: Թուրքական ոստիկանության ամենամեծ ամոթալի բիծը համարվող այս սպանության անուղղակի մեղավորները դեռ պատժված չեն; Թուրքիայի հասարակությունն արդեն հասկանում է, թե ինչ է կատարվել իրականում»,-գրում է նա:

«Հրանտ Դինքը սպանվել է Թուրքիայի Հանրապետություն պետության անտեսման արդյունքում: Սրա պատասխանատվությունը կրող բոլոր պաշտոնյաները ոչ միայն հաշիվ չեն տվել, այլև նույնիսկ պարգևատրվել են:

Այս պատկերը դեռ շարունակվում է: Ներքին գործերի նախարարությունը չի անում այն, ինչ պետք է: Հրանտ Դինքի դատաքննության գործը կրկին չի բացում: Նրանք լռում են, քանի որ կարծում են, որ մեղավորների բացահայտումը կարող է վնաս հասցնել պետությանը: Մինչդեռ հասարակության մոտ առկա հարցականները պետք է անպայման լուսաբանվեն: Պետք չէ, որ թուրք ազգը նման կեղտաբծով չպետք է ապրի, ու մեղավորները պետք է պատժվեն»,-գրում է Բիրանդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---