Ժակ Շիրակին կարող են 10 տարով ազատազրկել

Ժակ Շիրակին կարող են 10 տարով ազատազրկել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում նախկին նախագահ Ժակ Շիրակի հանդեպ դատավարություն է սկսվել: Նրան կասկածում են Փարիզի քաղաքապետարանում «Միություն հանուն հանրապետության»-ից (RPR) իր կուսակիցների համար 28 կեղծ տեղ ստեղծելու մեջ:

Շիրակին մեղադրում են նաև պաշտոնեական լիազորությունները գերազանցելու և փարիզյան բյուջեն կեղծ պաշտոնների միջոցով իր կուսակցության ֆինանսավորման համար օգտագործելու մեջ, որոնք վերաբերում են 1992-1995 թվականներին, երբ Շիրակը Փարիզի քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում, հաղորդում է Le Figaro թերթը:

Եթե 78-ամյա Շիրակին մեղավոր ճանաչեն քաղաքապետարանի միջոցների ծախսման մեջ, նրան կարող է մինչև 10 տարվա ազատազրկում և 150 հազար եվրոյի չափով տուգանք սպառնալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---