Թուրք առաջնորդների հայտարարությունները ժողովրդավարության մասին, հորինվածք են, գտնում է Հիլդա Չոբոյանը21 մարտի 2011 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Թուրք հրատարակիչ Ռագիպ Զարաքոլուն և նրա հանգուցյալ կինը՝ Այշեն բազմիցս են վիրավորանքների ենթարկվել ու նաև դատվել են Հայոց ցեղասպանության մասին գրքի հրատարակման համար: Այդ մասին ասվում է Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) հայտարարության մեջ: Զարաքոլուն Մարդու իրավունքների թուրքական ասոցիացիայի հիմնադիր անդամներից մեկն է: Նա մի քանի անգամ դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով՝ «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու համար»: «Թուրքիայի հայտարարությունները ժողովրդավարացման ուղղությամբ դրական փոփոխությունների մասին, ուղղակի հորինված են»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը: EAFJD բազմիցս է զգուշացրել ԵՄ-ին մտավորականներին և լրագրողներին 301 հոդվածով դատապարտելու մասին: Քվեարկելով Եվրախորհրդարանում Օօմեն-Ռյույտենի զեկույցի օգտին, Եվրախորհրդարանը սատարեց Թուրքիային հանցագործությունը մերժելու հարցում: Ֆեդերացիան գտնում է, որ Եվրախորհրդարանը «չկարողացավ ճիշտ ազդակ հաղորդել այդ երկրին Հայոց ցեղասպանության հարցում՝ արջի ծառայություն մատուցելով Թուրքիային այն դեպքում, երբ թուրք մտավորականությունը ստիպված է մեծ ռիսկի գնալ՝ ձերբազատվելու համար մերժողական քաղաքականությունից»,-ասել է Չոբոյանը: Մարտի 10-ին Ստամբուլի դատարանը 20 հազար թուրքական լիր տուգանք սահմանեց Ռագիպ Զարաքոլուի համար՝ քրդերի մասին գիրք հրատարակելու համար: Գրքի հեղինակ Մեհմեդ Գյուլերը դատապարտվեց 1,3 տարվա ազատազրկման: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |