ԵՄ-ն Վրաստանի հետ բանակցություններում նրա համար բացառություններ չի անելու, գտնում է Լիտվայի ԱԳ նախարարը

ԵՄ-ն Վրաստանի հետ բանակցություններում նրա համար բացառություններ չի անելու, գտնում է Լիտվայի ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - «Երկու կողմերը` ռուսական և վրացական, լրջորեն և երկար ժամանակով խրամատավորվում են: Եվ դա ցավալի է: Ես Մոսկվայում գործընկեր Լավրովին կոչ արեցի, որպեսզի Ռուսաստանը հայտարարություն կատարի այն մասին, որ հակամարտության լուծում չի տեսնում, եթե ռազմական ուժ կիրառվի»,- հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Նա նշել է, որ Վրաստանին առաջարկել է վստահության միջոցներ ձեռնարկել, որպեսզի չտուժեն շրջանների բնակիչները. Հարավային Օսեթիայում ծառացած է ջրի և գազի խնդիրը, սակայն առայժմ համաձայնության գալ չի հաջողվում:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հեռանկարներին, ապա լիտովյան դիվանագետը նշել է, որ ազատ առևտրի մասին պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններն այնքան արագ չեն ընթանում, որքան ցանկալի կլիներ: «Վրաստան կատարած այցի ընթացքում ես փորձեցի տեղ հասցնել տեղեկատվությունն այն մասին, որ ԵՄ-ն նման բանակցությունների նկատմամբ նույն սկզբունքն է կիրառում, անկախ այն բանից, թե ում հետ է վարում բանակցությունները: Բացառություններ անելը ԵՄ պրակտիկայից դուրս է: Ես փորձեցի խրախուսել վրացական կողմին` ավելի համարձակ գործել և վստահել գործընկերներին, որովհետև Լիտվան նույնպիսի ճանապարհ է անցել»,- ասել է նա, գրում է DELFI-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---