Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բարձր դասի պրոֆեսիոնալներ է համարում

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բարձր դասի պրոֆեսիոնալներ է համարում

PanARMENIAN.Net - «Հաշվետվությունն ինքը խոսում է իր մասին: Ես կգերադասեի չբնութագրել այն, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն իրենք են հանդես եկել հայտարարությամբ»,- հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, ադրբեջանական կողմն ընդունել է այդ զեկույցը: «Ես կարող եմ միայն ասել, որ համանախագահները տքնաջան աշխատում են և բարձր դասի պրոֆեսիոնալիզմ ցույց տալիս այդ հակամարտության լուծման համար»,- ասել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն:

Անցյալ շաբաթ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոյին ներկայացրեցին գնահատման առաքելության հաշվետվությունը: Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակվել է զեկույցի համառոտագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---