Բաքվում ՌԴ դեսպան. Ռուսաստանն պատասխանատվություն է զգում ԼՂ հակամարտության լուծման հարցում

Բաքվում ՌԴ դեսպան. Ռուսաստանն պատասխանատվություն է զգում ԼՂ հակամարտության լուծման հարցում

PanARMENIAN.Net - Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ամենից ակտիվ իրեն դրսևորում է Ռուսաստանը, գտնում է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից միայն Ռուսաստանի նախագահն է անձամբ զբաղվում այդ հարցով»,- ասել է Դորոխինը: Նրա խոսքով, դա տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համաձայնեցնելով և նրանց աջակցությամբ:

Դեսպանի խոսքով, Ռուսաստանն առանձնակի պատասխանատվություն է զգում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում և այդ պատասխանատվությունը կոնկրետ գործերով արդարացնելու է նաև հետագայում: «Մենք ունենք հնարավորություն, ունենք առանձնակի պոտենցիալ, որը բխում է հակամարտության երկու կողմերի յուրահատուկ հարաբերություններից, և մենք մեր բարոյական ու պատմական պարտքն ենք համարում օգտվել այդ հնարավորությունից»,- ասել է Դորոխինը, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---