Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը քրիստոնյաներին կոչ է անում հիշատակել Հայոց ցեղասպանությունը

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը քրիստոնյաներին կոչ է անում հիշատակել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն ու Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը քրիստոնյաներին կոչ են անում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղարներ` դոկտոր Օլավ Թվեյթն ու դոկտոր Վիորել Իոնիտան, իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ապրիլի 13-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կոչ անելով բոլոր անդամ Եկեղեցիներին` Զատկական ուղերձներում վկայակոչելու Հայոց Մեծ Եղեռնի 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

«Զատիկն այս տարի ապրիլի 24-ին է, որը համընկել է Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա հետ: Երբ ամբողջ աշխարհի քրիստոնյաներն այս տարի միևնույն օրն են տոնախմբում Զատիկը, դա մեզ բոլորիս համար պատմական հնարավորություն պետք է լինի` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար»,- ասվում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղարների հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---