Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր միջոցները ԵՄ հետ կապեր հաստատելու համար, գտնում է ֆրանսահայ փորձագետը

Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր միջոցները ԵՄ հետ կապեր հաստատելու համար, գտնում է ֆրանսահայ փորձագետը

PanARMENIAN.Net - Լեռնայի Ղարաբաղի ղեկավարությունն ունի բոլոր միջոցները Եվրամիության հետ կապեր հաստատելու համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ մոտ ժամանակներս Արցախը դիվանագիտական ներկայացուցչություններ է բացելու Բրյուսելում և Փարիզում: Այդ մասին հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևը, որի 48-րդ կետում Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում նպաստել սառեցված հակամարտությունների կարգավորմանը Մերձդնեստրիայում և Հարավային Կովկասում:

Ֆրանսահայ փորձագետի խոսքով, Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որպեսզի չճանաչված կազմավորումները հարաբերություններ հաստատեն միայն առանձին երկրների հետ, ինչպես օրինակ Աբխազիան, Հարավային Օսեթիան և Մերձդնեստրիան են հաստատել Ռուսաստանի, իսկ Լեռնային Ղարաբաղը` Հայաստանի հետ: «Որքան շատ կապեր լինեն այդ կազմավորումների հետ, այնքան քիչ հավանական է պատերազմի վերսկսումը»,- ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---