Եթե Իրանում իշխանափոխություն լինի, Ադրբեջանն Արևմուտքին այլևս պետք չի լինի, գտնում է նախկին դիվանագետը

Եթե Իրանում իշխանափոխություն լինի, Ադրբեջանն Արևմուտքին այլևս պետք չի լինի, գտնում է նախկին դիվանագետը

PanARMENIAN.Net - Եթե Իրանում լինի ռացիոնալ, գոնե կիսաժողովրդավարական ռեժիմ, ապա Ադրբեջանն Արևմուտքի համար իր նշանակությունը կկորցնի: Այդ մասին հայտարարել է Far Centre քաղաքական ու տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ, ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմետ Հաջիզադեն: «Մեր բռնապետներն արդեն ոչ ոքի պետք չեն լինի: Արևմուտքի առաջնորդները գալիս են, շքանշաններ են տալիս մեր առաջնորդներին, նրանց ձեռքն են սեղմում: Ինչո՞ւ: Որովհետև Ադրբեջանը միակ այլընտրանքային ուղին է Արևելքից Արևմուտք: Հյուսիսից՝ Ռուսաստան, հարավից՝ Իրան, մնում է Սև ծով-Վրաստան-Ադրբեջան և այլն: Արևմուտքին հարկավոր են մեր օդանավակայնները, երկաթուղիները, որոնցով տարանցվում են բեռները դեպի Աֆղանստան: Ըստ Զբիգնեև Բժեզինսկու, Ադրբեջանը խցան երկիր է: Իսկ եթե Իրանը բացվի աշխարհի առջև, ապա Ադրբեջանն ու Վրաստանը կկորցնեն իրենց դերը: Սակայն, Վրաստանն արդեն այլ, առաջադեմ ուղի է ընտրել: Ըստ իս, Իրանում ևս ծավալուն ազատական բարեփոխումներ են ակնկալվում»,-ասել է նա, հաղորդում է newcaucasus.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---