Միջազգային քրեական դատարանի դատախազությունը պահանջում է ձերբակալել Քադդաֆիին և նրա մերձավոր համախոհներին16 մայիսի 2011 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Միջազգային քրեական դատարանի դատախազությունը պահանջում է ձերբակալել Լիբիայի նախագահ Մուամմար Քադդաֆիին, նրա որդի Սայիֆ ալ-Իսլամին և լիբիական հետախուզության պետ Աբդուլլահ Սենուսսիին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին հայտնել է միջազգային դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն: Դատախազությունը ՄՔԴ նախադատական պալատից հրամանագիր է պահանջել Լիբիայի ղեկավարության երեք բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալության համար, «որոնք, ինչպես ենթադրվում է, առավելագույն պատասխանատվությունն են կրում մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք իրագործվել են երկրի տարածքում» փետրվարի 15-ից ի վեր: «ՄՔԴ-ն ուղղակի վկայություններ է հավաքել այն բանի, որ Մուամմար Քադդաֆին անձամբ է հրամաններ արձակել: Ուղղակի ապացույցներ են հավաքվել, որ Սայիֆ ալ-Իսլամը կազմակերպել է վարձկանների հավաքագրումը, իսկ Աբդուլլահ Սենուսսին մասնակցել է ցուցարարների դեմ գրոհներին»,- ընդգծել է Մորենո-Օկամպոն: ՄՔԴ դրույթների համաձայն, նախադատական պալատի դատավորները կարող են հաստատել գլխավոր դատախազի առաջադրած մեղադրանքները, մերժել դրանք կամ գլխավոր դատախազի գրասենյակին խնդրել լրացուցիչ հանցանշաններ վկայություններ ներկայացնել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |