Ֆաշիզմի ու անհանդուրժողականության հարցը Ռուսասատնում ավելի սուր է, քան ԵԽ այլ երկրներում30 մայիսի 2006 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Ֆաշիզմի ու անհանդուրժողականության հարցը Ռուսասատնում անշուշտ ավելի սուր է, քան Եվրոպայի խորհրդի այլ անդամ-երկրներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: Նրա խոսքերով, պետք է ավելի ուշադիր հետեւել Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպայի կոմիտեի եզրահանգումներին, եւ «ոչ մի դեպքում չբողոքարկել դրանք»: «Դժվար է հերքել այն փաստը, որ անհանդուրժողականությունը, ծայրահեղականությունը, ազգայնամոլությունը Ռուսաստանի համար արդիական խնդիրներ են: Ազգայնամոլության ու անհանդուրժողականության հարցի լուծումը նախ եւ առաջ մեր սեփական շահերից է բխում»,- նշել է Կոսաչովը:Իր հերթին, Ռուսաստանի լրագրողների միության գլխավոր քարտուղար Իգոր Յակովենկոն գտնում է, որ Եվրահանձնախմբի կոչերը առաջին հերթին պետք է ուղղված լինեն գործադիր իշխանությանն ու իրավապահ մարմիններին: Նրա կարծիքով, հենց նրանք են, որ «չեն իրականացնում օրենքները կամ իրականացնում են ընտրովի կարգով»: Մասնավորապես, նա նշել է, որ «Ռուսաստանում նույնիսկ ռասայական ատելության վրա կյատարված սպանության համար դատում են որպես խուլիգանության, իսկ տրանսպարանտ կախելու համար դատում են երեք տարով»,- գրում է BBC-ի ռուսակա ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |