Հայաստանի քաղաքացուն սպանողին դատապարտել են 21 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Այսօր հրապարակվել է Կոստրոմայում պատվերով սպանության գործով դատավճիռը: Ալեքսանդր Բելովը, Ալեքսանդր Սերովը եւ Անդրեյ Պոտապովը մեղավոր են ճանաչվել Հայաստանի քաղաքացի Իվան Խալթյանի սպանությունը կազմակերպելու եւ կատարելու համար, ինչպես նաեւ զենքի եւ զինամթերքի ապօրինի պահման համար: Դատավարությունը գրեթե մեկ ամիս տեւեց: Հարցաքննվեցին տասնայկ վկաներ եւ տուժածներ: Պետական մեղադրողը պահանջում էր ցմահ բանտարկություն սպանության համար մեղադրվող Անդրեյ Պոտապովի, 20 եւ 22 տարվա ազատազրկում` նրա հանցակիցների համար: Սակայն դատարանը դատավարական սխալներ հայտնաբերեց քննության վարման մեջ: Արդյունքում պատիժը շատ ավելի մեղմ եղավ: Պոտապովին դատարանը մեղավոր ճանաչեց միանգամից երկու սպանություն կատարելու համար: Մինչ Խալթյանի հետ հաշվեհարդար տեսնելը, նա գնդակահարել էր մեկ այլ գործարարի եւ հետախուզման մեջ էր: Հանցագործության դրդապատճառը գույքային վեճերն են եղել: Սակայն հստակ պարզել, թե ով ում եւ որքան էր պարտք այդպես էլ չհաջողվեց: Եվ տուժածները, եւ ամբաստանյալները զբաղվում էին ընդհանուր բիզնեսով, որտեղ ամեն ինչ չէ, որ անամպ էր: Բավական է ասել, որ մեղադրյալների մոտ գտան մի ողջ արսենալ` 2 մարտական նռնակ, ՏՕԶ հրացան, մի քանի ատրճանակ խլացուցիչներով եւ ինքնաշեն պայթուցիկլ սարք: Հաշվի առնելով հանգամանքները, դատարանը կայացրեց իր որոշումը:



Անդրեյ Պոտապովը խիստ ռեժիմի գաղութում կանցկացնի 21 տարի: Ալեքսանդր Սերովը ճանաչվել է սպանության կազմակերպիչ: Ճաղերի ետեւում նա կանցկացնի 18 տարի: Մարդասպանի մեղսակից Ալեքսանդր Բելովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Տուժածները, դատապարտվածները եւ պետական մեղադրյալը ունեն 10 օր դատավճռի բողոքարկման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---