Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու մասին թուրքական հանրագրի տակ իրենց ստորագրությունն արդեն դրել են ավելի քան 4500 հոգի

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության համար անձամբ ներողություն խնդրելու հանրագիրը դեկտեմբերի 15-ին տեղակայվել է Ինտերնետում: Մեկ օրվա ընթացքում հանրագրի տակ իրենց ստորագրությունն են դրել թուրք մտավորականության 4882 ներկայացուցիչ` գրողներ, լրագրողներ, գիտնականներ, երաժիշտներ:



Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող համաձայնել Օսմանյան կայսրության հայերին բաժին հասած այդ աղետի հանդեպ անտարբերության եւ ժխտման հետ: Ես հրաժարվում եմ անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ հայցում նրանց ներողամտությունը»,- ասվում է հանրագրում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---