Հայնց Ֆիշեր. Մատենադարանի ձեռագրերը մշակութային գանձեր են ամբողջ աշխարհի համար 26 հունիսի 2012 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 26-ին Ավստրայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ` Մարգիթ Ֆիշերի հետ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախագահին ուղեկցող էքսկուրսավարուհին լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ֆիշերը մեծ հետաքրքրությամբ էր դիտում ցուցանմուշները, ակտիվ հարցեր էր տալիս: Վերջում նախագահը փոքրիկ գրություն թողեց Մատենադարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Այս ձեռագրերը մշակութային գանձեր են ամբողջ աշխարհի համար, ես շնորհավորում եմ թանգարանին 2000 տարեկանից ավելի այս գանձերի համար»: Վերջում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը Ֆիշերին նվիրեց «Հայկական ձեռագրեր» գերմաներենով պատկերագիրքը, իսկ տիկնոջը`հայկական միջնադարյան բաղադրատոմսերով պատրաստված քսուկներ և թուրմեր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |