10  02.12.12 - Վերսկսվել է Գանձասարի եկեղեցու երեսպատումը...

Գանձասարի երեսպատումը չի՞ խանգարում Արցախում իրավասուների արձակուրդին (վիդեո)

Գանձասարի երեսպատումը չի՞ խանգարում Արցախում իրավասուների արձակուրդին

PanARMENIAN.Net - ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունում դեռևս չեն մեկնաբանում Գանձասարի եկեղեցում վերսկսված պարսպապատերի երեսպատման վերաբերյալ տեղեկատվությունը: Վարչության պետ Սերգեյ Շահվերդյանն այս պահին գտնվում է արձակուրդում, և, ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց վերջինիս օգնականը, արձակուրդից «կվերադառնա մոտ օրերս»:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը ասաց, որ տեղյակ չէ երեսպատման աշխատանքների վերսկսումից, հավելելով, որ այդ հարցերով զբաղվում է վերոնշյալ վարչությունը:

PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց կապնվել արձակուրդում գտնվող Սերգեյ Շահվերդյանի հետ: Նա պատասխանեց հեռախոսազանգին: Լսելով, որ Գանձասարի հարցով զանգահարում են լրատվական գործակալությունից, նա սկսեց «վատ լսել», այնուհետև կապն ընդհատվեց: Դրանից հետո Շահվերդյանը զանգերին էլ չի պատասխանում:

ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն երկրորդ զանգի ընթացքում ասացին, որ տեղյակ են, որ Գանձասարում ընթանում են շինաշխատանքներ, սակայն մանրամասները դեռրս չեն ճշտվել: Ամեն դեպքում, ընթացող աշխատանքների հեղինակը վարչությունը չէ: Մեր թղթակցի այն հարցին, թե արդյոք, ինչպես տեղի բնակիչներն են ասում, աշխատանքներն արդեն մեկ շաբաթ է, ինչ ընթանում են, վարչության աշխատակիցը պատասխանեց, որ իրենց տեղեկություններով, դրանք սկսվել են ոչ աշխատանքային օրերին, այսինքն՝ շաբաթ ու կիրակի:

Դեկտեմբերի 1-ին PanARMENIAN.Net ն ահազանգ էր ստացել, որ կրկին վերսկսվել է Գանձասարի եկեղեցու պարսպապատերի երեսպատումը: PanARMENIAN Photo-ի լուսանկարիչ Արեգ Բալայանը շտապել էր ահազանգի հետքերով ու պարզել էր, որ աշխատանքները սկսվել են դեռ մեկ շաբաթ առաջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---