«PanMan | Խոսող պատկերների ընտրանի» ցուցահանդեսում յուրաքանչյուրը կարող է դառնալ կոմիքսի հեղինակ 6 դեկտեմբերի 2012 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Նկարիչների միության առաջին հարկում բացվեց «PanMan | Խոսող պատկերների ընտրանի» ցուցահանդեսը: «PanMan առցանց պատկերապատումների ամսագիր» նախագծի շրջանակում ստեղծված պատկերների ընտրանին ներկայացնում է PanARMENIAN.Net ը: Ցուցահանդեսի ընթացքում բաժանվում են բրոշյուրներ, որտեղ ներկայացված են ցուցահանդեսի նմուշները, ինչպես նաև վանդակների բաժանված թղթեր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է նկարել կոմիքս: «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեսնել իրենց կոմիքսը մեր կայքում, կարող են թուղթը թողնել այստեղ, կամ սկան անել և ուղարկել մեզ»,-ասաց PanARMENIAN.Net ի հանրային կապերի պատասխանատու և PanMan նախագծի ղեկավար Արփինե Գրիգորյանը: 2012թ. հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում PanMan-ի շաբաթական ծաղրաքաղը անդրադարձել է երկրի քաղաքական, սոցիալական ու հասարակական առավել սուր և քննարկվող թեմաներին: Ծրագիրն իրականացվել է PanARMENIAN.Net –ի և մի խումբ նկարիչների հետ համատեղ: PanMan-ը ձգտել է ստեղծել այլընտրանքային լրատվության աղբյուր` յուրովի մատուցելով առկա սոցիալական խնդիրները և ամենաքննարկվող թեմաները: Նախագիծն իրականացվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում: «Կոմիքսը շատ զարգացած չէ մեր երկրում, և մենք փորձում ենք զարգացնել այս ժանրը` հատկապես խմբագրական կոմիքսները, որոնք շոշափում են ակտուալ թեմաներ»,-հավելեց նախագծի ղեկավարը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 7-ը: «PanMan» բաժինը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքի բովանդակությունը միայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որպեսզի արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորքը» (ԱՄՆ), «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |