10  02.12.12 - Վերսկսվել է Գանձասարի եկեղեցու երեսպատումը...

Գանձասար. «Ժամանակավոր» սալիկները, վարչության պետի անվերջ արձակուրդն ու իմ հիասթափությունը (վիդեո)

Գանձասար. «Ժամանակավոր» սալիկները, վարչության պետի անվերջ արձակուրդն ու իմ հիասթափությունը

PanARMENIAN.Net - Գանձասար: Արդեն երեք շաբաթ է անցել… քար լռություն է: Պատասխանատուները դեռ արձակուրդում են, վարչությունները լռում են, մասնագետները մինչ օրս հասանելի չեն… Դեկտեմբերի 2-ից հետո այսօր առաջին անգամ վերջապես հաջողվեց ծանոթանալ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պաշտոնական պատասխանին՝ Գանձասարի պարսպապատերի սալիկապատման աշխատանքների վերսկսման վերաբերյալ:

Ինչպես պարզվեց՝ սալիկապատումը, որն ընթանում է, կրում է «ժամանակավոր բնույթ»: Թե ինչ է դա նշանակում՝ այդպես էլ չհասկացանք: Բացատրել էլ, ցավոք, ոչ ոք չկարողացավ: Նախ նշեմ, որ վարչության պետը՝ Սերգեյ Շահվերդյանը, վերջապես պատասխանեց հեռախոսազանգիս: Ասաց՝ դեռ արձակուրդում է. հավելեց, որ զանգեմ վարչություն:

Այնտեղից ուղարկեցին այս «բացատրական» հաղորդագրությունը. որևէ մեկնաբանություն / բացատրություն ստանալու համար ընդունարանի աշխատողն ասաց զանգահարել վարչության պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման և պահպանության բաժին: Պետը՝ Սլավա Սարգսյանը, նախ դուրս էր եկել «15 րոպեից վերադառնալու» ակնկալիքով: 20 րոպե անց, երբ կրկին զանգահարեցի, մի քանի զանգիս չպատասխանեցին, այնուհետև, երբ վերջապես վերցրին հեռախոսը, ասացին, որ պարոն Սարգսյանը «կվերադառնա մի քանի օրից, քանի որ գնացել է ստուգումների»: Կրկին պատ… բայց արդեն առանց սալիկների:

Կարծես թե, այս անգամ Գանձասարն իրոք էլ ոչ ոքի չի հետաքրքրում: Դե, նախորդ տարի արդեն շատ խոսեցին այս հարցի շուրջ: Հասարակական ու մշակութային գործիչներ խառնվեցին, հասան Ղարաբաղ, շինարարությունը դադարեցրին… մնացածն ինքներդ էլ գիտեք: Այս անգամ ոչ ոք ոչ մի բան կարծես չի պատրաստվում անել… հոգնել են, երևի:

Ինչ արած, մնում է սպասել գիտավերականգնողական աշխատանքների սկզբին, որը կլինի «անմիջապես դրանց ֆինանսավորման աղբյուրների հստակեցումից հետո»: Այսքանով եզրափակեմ, քանի որ ավելացնելու էլ ոչինչ չունեմ… պարզապես ուզում եմ ծանոթացնել Ձեզ այն «հաղորդագրությանը», որը ստացել էի վարչությունից.

«Դեռևս 2011 թվականին Գանձասարի վանքի արդի վիճակը մանրամասն ուսումնասիրվել է մասնագետների կողմից, որոնց եզրակացության համաձայն, վանական համալիրը, ներառյալ դրա բաղկացուցիչ մաս կազմող շրջապարիսպները, կարիք ունեն համալիր գիտավերկանանգնման աշխատանքների` համաձայն մշակված համապատասխան նախագծի: Մինչ այժմ Գանձասարի վանական համալիրում իրականացվող ցանկացած աշխատանքներ պետք է ընկալել որպես ժամանակավոր բնույթ կրող, որը չի կարող որևէ ազդեցություն ունենալ համալիրի գիտավերկանգնման նախագծային լուծումների և ապագայում իրականացվելիք գիտավերականգնողական աշխատանքների վերջնական արդյունքների վրա:

Գանձասարի վանական համալիրի գիտավերականգնողական աշխատանքները կսկսվեն անմիջապես դրանց ֆինանսավորման աղբյուրների հստակեցումից հետո»:

Ի դեպ: Պարգև Սրբազանն այս անգամ հրաժարվեց խոսել Գանձասարի մասին, ասելով, որ «նախորդ տարի արդեն շատ արծարծեցինք այս հարցը»…

Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---