«Ոսկե ծիրան». Էկրանավորման 35-ամյակի առթիվ «Միմինոն» կցուցադրվի Գյումրիում 5 հուլիսի 2013 - 15:46 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արդեն ավանդական դարձած ԱՊՀ երկրների ծրագրին այս տարի ավելացել է Ռուսական ծրագիրը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ոսկե ծիրան»-ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, Ռուսական ծրագիրն ավելացվել է ՌԴ մշակույթի նախարարության առաջարկով ու հովանավորությամբ: «Ռուսական ծրագրում ընդգրկել ենք վերջին «Կիոնտավր»-ին մասնակցած, մրցանակներ ստացած մի քանի ֆիլմեր»,- ասաց Ստամբոլցյանը` հավելելով, որ դրանք նորագույն ռուսական ֆիլմերն են, «նորագույն ալիքի ներկայացուցիչները»: ԱՊՀ երկրների կինոն ծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանն իր հերթին նշեց, որ ծրագրի այս տարվա խորագիրն է «ԱՊՀ երկրների կինոն Գյումրիում` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաքում»: «Ծրագրում ներկայացված է 15 ֆիլմ ԱՊՀ տարբեր երկրներից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից… Եվս մեկ հատկանիշն այն է, որ ընդգրկվել է երկու հայկական ֆիլմ, ինչը երկու տարվա ընթացքում որպես փառատոնի տերեր չէինք անում»,- նշեց Ղազարյանը, իսկ Ստամբոլցյանը հավելելոց, որ այդ երկու հայկական ֆիլմերից մեկը Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ»-ն է: Ղազարյանը նաև նշեց, որ 16-րդ ֆիլմը, որը կցուցադրվի Գյումրիում, «Միմինո»-ն է` ֆիլմի էկրանավորման 35-ամյակի առթիվ: Իսկ կբացվի ծրագիրը հուլիսի 9-ին` Գյումրիում: Ինչ վերաբերում է Ռուսական ծրագրին, ապա ծրագրի համակարգողը նշեց, որ այն նոր է այս տարվա համար: «Այստեղ ընդգրկված են վեցը ֆիլմեր, երեքը ներկայացված էին Սոչիի «Կինոտավր»-ում, երկուսը մի քանի մրցանակ են շահել` լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն դերասանուհի»,- նշեց Ղազարյանը` հավելելով, որ ֆիլմերի մեծ մասն ունի տարիքային սահմանափակում: Անդրադառնալով Վրացական ծրագրին, Անահիտ Ղազարյանը նշեց, որ այստեղ ներկայացված են նաև երիտասարդ ստեղծագործողների ֆիլմեր` «Ժպտա», «Մեքենան, որն ամեն ինչ խժռում է»: Ինչպես ընդգծեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, վրացիները «խնդրել է մեր նախարարին վրացական կինոյի ավելի մեծ շրջանակ ընդգրկել»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |