Երեւանում մեկնարկում է Գերոնտի Թալալյանի անվ. թավջութակի Երկրորդ հանրապետական փառատոնը 4 ապրիլի 2009 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Երեւանում մեկնարկում է Գերոնտի Թալալյանի անվ. թավջութակի Հանրապետական փառատոնը: Թվով երկրորդ հանրապետական փառատոնի նպատակն է` բարձրացնել բնակչության հետաքրքրությունը թավջութակի նվագի հանդեպ: Այդ նպատակով առաջիկ 12 համերգներից երեքը տեղի կունենան Չարենցավանում, Աբովյանում, Վանաձորում, ինչպես նաեւ համերգ է ծրագրված Ստեփանակերտում: Փառատոնի շրջանակներում Արամ Թալալյանը վարպետության դասեր կանցկացնի թավջութակի դասի աշակերտների եւ ուսանողների համար:«Հայաստանի մարզերում այսօր ձեւավորվել է բավական ծանր իրադրությունը: Կոտայքի միայն երկու երաժշտական դպրոցներում կան թավջութակի դասընթացներ, երկրի մնացած մարզերում թավջութակի դասընթացներ ընդհանրապես չկան: Ու եւս երկու պատանիներ թավջութակի դասընթացների են հաճախում Ստեփանակերտում»,- ասել է Արամ Թալալյանը: Նա նաեւ ավելացրել է, որ անցյալ տարվա փառատոնին մասնակցող չորս հայ թավջութակահարներ ավելի ուշ Ռիգայում, Լեյպցիգում, Մինսկում եւ Մոսկվայում դափնեկիրների կոչման արժանացան միջազգային մրցույթներում: Իսկ մի հայ թավջութակահար ուսման ընդունվեց Լոս-Անջելեսի կոնսերվատորիա: Ի տարբերություն թավջութակի առաջին Հանրապետական փառատոնի, այս տարի հիմնական մասնակիցները լինելու են Հայաստանի 22 երաժիշտներ, որոնց կատարմամբ կնչեն Կոմիտասի, Կլենգելի, Բախի, Շումանի եւ այլ երգահանների ստեղծագործությունները: Փառատոնը կշարունակվի մինչեւ հունիսի 26: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |