Երեւանում կկայանա «Արվեստանոց խաչմերուկում» ուսանողական ֆիլմերի փառատոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-17 Երեւանում կկայանա «Արվեստանոց խաչմերուկում» ուսանողական ֆիլմերի փառատոն: Փառատոնը Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքն ու «Արվեստանոց խաչմերուկում» նախագծի մի մասն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունից: Նախագիծն իրականացվում է USAID եւ «Եվրասիա-համագործակցություն» Հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ:



Նախագծի հեղինակները նպատակ ունեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի բուհերի ուսանողների համար պրոֆեսիոնալ հաղորդակցման հնարավորություններ ստեղծել: Տարվա ընթացքում սկսնակ մասնագետները հատուկ ուսուցման դասընթացներ են անցել, իսկ հետո աշխատել են համատեղ ֆիլմերի ստեղծման շուրջ:



Յուրաքանչյուր ստեղծագործական խմբի մեջ մտել են երկու տարբեր երկրներ ներկայացնող ուսանողներ: Համահեղինակները պետք է միասին աշխատեին ֆիլմի ստեղծման ողջ գործընթացի ժամանակ: Նախագծի իրականացման ողջ ընթացքում աշխատանքներին մասնակցել են 72 ուսանողներ երեք երկրներից, ընդունվել են 42 համատեղ ֆիլմեր: Նախագծի շատ մասնակիցներ դրանք օգտագործել են նաեւ որպես կուրսային եւ դիպլոմային աշխատանքներ: Նախագծի շրջանակներում ստեղծված ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հեռուստաալիքների եթերներում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---