«Սպեղանի» երգչախումբը Գալլայում կմասնակցի Երգչախմբային կատարման միջազգային փառատոնին

PanARMENIAN.Net - Մայիսին «Սպեղանի» պատանեկան երգչախումբը գերմանական Գալլա քաղաքում կմասնակցի Երգչախմբային կատարման միջազգային փառատոնին: Այդ կապակցությամբ ապրիլի 21-ին երգչախումբը ելույթ կունենա Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը:



Առաջիկա համերգին «Սպեղանի» երգչախմբի մասնակիցների հետ համատեղ ելույթ կունենան երգահան Մարտին Վարդազարյանը (դաշնամուր) եւ Հայաստանի Հանրային ռադիոյի ու հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանը (բաս-կիթառ): Դիրիժոր, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սարինա Ավթանդիլյանի ղեկավարությամբ կկատարվեն ժամանակակից երգահանների ստեղծագործությունները:



«Սպեղանի» երգչախումբը հիմնադրվել է 1996թ.: Նախապես երգչախմբում երգում էին Արցախյան ազատամարտում զոհվածների զավակները, սակայն ժամանակի ընթացքում երգչախմբի կազմը համալրվեց երաժշտական ուսումնական հաստատությունների տաղանդավոր ուսանողներով: Երգչախմբի երգաշարի մեջ մտնում են զանազան դարաշրջանների ու ժողովուրդների երգահանների ստեղծագործություններ, ինչպես նաեւ միջնադարյան հայկական երգանիներ եւ ժամանակակից հայ երգահանների ստեղծագործություններ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---