Երեւանի Գերմանական ակումբում ցուցադրվել է «Մոմը դեռ վառվում է» ներկայացումը

PanARMENIAN.Net - Այսօր «Հայաստանում Գերմանիայի շաբաթներ»նախագծի շրջանակներում SPFA հասարակական բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Գերմանական ակումբում ցուցադրվել է «Մոմը դեռ վառվում է» ներկայացումը: Վերջինում ներկայացվում է հայտնի գերմանացի գրող Հենրիխ Գեյնեի կյանքը: Սցենարը կազմվել է նրա բանաստեղծությունների հիման վրա: Ներկայացումը ցուցադրվել է գերմաներեն Գերմանական ակումբի ներկայացուցիչների կողմից:



Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչները, Բուհերի հայ եւ գերմանացի ուսանողներ:



«Մենք փորձել ենք բանաստեղծությունների միջոցով գերմանալեզու հանդիսատեսին ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող գրողի կյանքը», - ասել է Գերմանական ակումբի նախագահ Արուսյակ Գալստյանը:



«Մենք բարձր ենք գնահատում այդ կարգի միջոցառումները եւ խրախուսում ենք երկու երկրների երիտասարդության միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված այդպիսի նախաձեռնությունները», - հաղորդել է Հայաստանում Գերմանիայի դեսպանության մշակույթի եւ մամուլի բաժնի աշխատակից Սյուզաննա Ղազարյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---