Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին տիկինները ներկա կլինեն «Սպարտակ» բալետի պրեմիերային

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդեւայի բարձր հովանու ներքո մայիսի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան:



Այդ նպատակով Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով մայիսի 5-ին Երեւան կժամանի Ռուսաստանի Դաշնության Առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւան:



«Սպարտակ» բալետի բեմադրիչն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան եւ պետական մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---