Վալերի Գերգիեւը Երեւանում վարպետության դասեր է անցկացրել

PanARMENIAN.Net - Այսօր Մարիինյան սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը վարպետության դասեր անցկացրեց Սերգեյ Սմբատյանի գլխավորած Հայաստանի Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Երաժիշտները կատարեցին Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան լարային գործիքների համար: «Ես ընդհանուր առմամբ գոհ եմ, բայց Միրզոյանի ստեղծագործությունների կատարման ժամանակ հարկավոր է ավելի քիչ էքսպրեսիա եւ ավելի շատ ուժգնություն»,- ասաց Գերգիեւը: Երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն իր հերթին նկատեց, որ Վալերի Գերգիեւն այնպիսի մեծություն է, որ նրա ամեն խոսքի շուրջ պետք է մտածել եւ փորձել անել ճիշտ այնպես, ինչպես նա է ասում»:



Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի առաջին համերգը կայացավ 2006թ. հունվարի 25-ին, իսկ 2008թ. հունվարից նվագախումբը ստացավ պետականի կարգավիճակ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---