ՌՀՀ-ում կայացել է «Յակով Զարոբյանը եւ դարաշրջանը» գրքի շնորհանդեսը 7 մայիսի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - «Յակով Զարոբյանի կյանքն ու գործունեությունը լիարժեք պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես կարելի է եւ պետք է կառավարել երկիրը»,- նշել է Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) ռեկտոր Արմեն Դարբինյանը Նիկիտա Զարոբյանի «Յակով Զարոբյանը եւ նրա դարաշրջանը» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր ՌՀՀ-ում:Բազմաթիվ ներկաների շարքում կային մարդիկ, ովքեր աշխատել են Յակով Զարոբյանի հետ` Սերգեյ Համբարձումյան, Լյուդվիգ Ղարիբջանյան եւ ուրիշներ: «Ինտերնացիոնալ մտքի ազգայնական` այդպես էին խոսում Յակով Նիկիտովիչի մասին: Զարոբյանը համարձակություն եւ վճռականություն ուներ դիմակայելու կոմունիստական վարչակարգին եւ հայտարարելու, որ բանակը չի ուղղորդի սեփական ժողովրդի դեմ, երբ գրգռված ամբոխն անկառավարելի դարձավ Հայոց ցեղասպանության 50-ամյակի տարելիցին նվիրված արարողության ժամանակ, որի անցկացմանը հասել էր Յակով Զարոբյանն անձամբ»,- ընդգծել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Իր գրքում Յակով Զարոբյանի որդին նկարագրել է Հայաստանի ԿԿ Կոմկուսի առաջին քարտուղարի գործունեությունը 1960-1966 թթ.: «Յակով Զարոբյանը եւ նրա դարաշրջանը» գիրքը հիմնված է 140 փաստագրական աղբյուրների վրա, որոնց վրա Նիկիտա Զարոբյանն աշխատել է 4 ամիսների ընթացքում, ինչպես նաեւ սեփական հիշողությունների վրա: Շնորհանդեսի երկրորդ մասում տեղի ունեցավ համերգ: Յակով Զարոբյանի (1908-1980) շնորհիվ գտնվել է Սեւանի կարեւորագույն հիմնահարցի լուծումը, ստեղծվել է ԵրՆԻԻՄՄ-ը, ամրապնդվել են կապերը սփյուռքի հետ, վերջապես, լուծվել է հարցերի համալիր, որոնք կապված են եղել Հայոց ցեղասպանության եւ նրա 50-ամյակի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |